![]()
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։ Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․
«Պարոն Քոչարյանը հուլիսի 14–ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,–ասաց փաստաբանը և բժշկական տեղեկանքը ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։
![]()