![]()
Ամերիկաբնակ հայտնի հայ ռեփեր Սուպեր Սաքոն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Քիչ առաջ ռեփերը Սիմոնյանի հետ լուսանկար է տեղադրել «Ինստագրամ»-ի իր Էջի «սթորի» բաժնում:
![]()
![]()
Օրեր առաջ էլ Սուպեր Սաքոն հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս նրա հետ թևանցուկ քայելով տեսանյութ էր հրապարակել:
![]()
Նշենք, որ օր առաջ է ռեփերը Երեւան ժամանել: Հրապարակելով լուսանկարներ մայրաքաղաքից՝ նա գրել էր. «Հուլիսի 20-ին Օպերայի հրապարակում՝ Super Saqo մենահամերգ, առաջին անգամ Հայաստանում սիրով ձեզ համար անվճար, բոլորիդ համար»:
![]()