Շախմատի սիրահարները Կասկադում հնարավորություն ունեն ուժերը չափել Տիգրան Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի հետ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հուլիսի 20-ին ժամը 20:00-ին կազմակերպում է միջոցառում Կասկադում՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:

Ինչպես հայտնում են Շախմատի ֆեդերացիայից, միջոցառման ընթացքում կազմակերպվելու է համաժամանակյա խաղ, որը երիտասարդ շախմատիստներին և բոլոր շախմատասեր անցորդներին հնարավորություն կտա խաղալու գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ