Վրաստանում այրվում է ազոտական ​​պարարտանյութերի գործարանը

Վրաստանում այրվում է ազոտական ​​պարարտանյութերի երկրի խոշորագույն արտադրող «Ռուսթավի ազոտ» ընկերությունը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկության բակում այրվել են օգտագործված պոլիէթիլենային տոպրակները։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։

«Հրդեհը մարելու ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ»,- հայտնում են ԱԻՆ-ը։ Ձեռնարկությունը գտնվում է Թբիլիսիից 35 կմ հեռավորության վրա։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուսթավի քաղաքի մուտքի մոտ տեսանելի է սեւ ծխի բարձր սյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ