«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի դեպքում օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք». Ռուբեն Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ցուցանիշը նորմայից բաձր է:

«Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմն իր կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Խուսափելու համար օրգանիզմի գերծանրաբեռնածությունից, խորհուրդ է տրվում շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո:

Թիրախային խմբերը հանդիսանում են մեր մեծահասակները, հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություն ունեցողները»,- ասել է մասնագետը՝ խորհուրդ տալով օգտագործել 2-3 լիտր խմելու ջուր, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ