Մոսկվան հաստատում է` Մուրադովը Ուկրաինայում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ղեկավարելով այստեղ կռվող երեք խմբավորումներից մեկը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին»։

«Այն մասին, որ «Արևելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում», — հիշեցնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իրականացնում էր շուրջ 10 ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021-ի սեպտեմբերի 9-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ