Կրակոց և արցունքաբեր գազ. ծանրաբեռնված խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս հարձակվել են պարեկների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 16-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գումարտակներից մեկի կրտսեր պարեկ Մ.Մ-ն, պարեկ Գ.Մ.-ի հետ, Նուբարաշեն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել:

Այդ պահին նրանք նկատել են, որ Նուբարաշենի 7-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում երթևեկությունը ծանրաբեռնված է ու որոշել են կարգավորել երթևեկությունը: Այդ ժամանակ քաղաքացիներից մեկը սկսել է վիճաբանել պարեկների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին ու մի քանի անգամ պարեկների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ