Եվրոպայում անոմալ շոգերի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահանում

Եվրոպայում ծայրահեղ տաք եղանակը ռեկորդներ է սահմանել. անոմալ շոգը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մարդիկ ստիպված են փախչել անտառային հրդեհներից:

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ավելի քան 14 հազար մարդ Է տարհանվել։ Զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Ժիրոնդան դատարկվել է իր այցելուներից: Լրջությամբ երկրորդն, այսպես կոչված, վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի 96 շրջաններից 38-ում:

Իսպանիայի Միխաս մունիցիպալիտետում ավելի քան երեք հազար մարդ է լքել իրենց տները՝ փրկվելով նույնանուն բլուրներում բռնկված հրդեհներից, սակայն ոմանց հաջողվել է հետո վերադառնալ: Միխասը գտնվում է զբոսաշրջիկների մոտ հայտնի Մալագայից ոչ հեռու, և հայտնի հանգստավայր է:

Իտալիայում կառավարությունը արտակարգ դրություն Է հայտարարել երկրի ամենաերկար գետի ՝ ցամաքած Պո հովտում, որը որոշ վայրերում չդադարող տապի պատճառով վերածվել է առուների:

Պորտուգալիայում Այս տարի հրդեհներն արդեն ոչնչացրել են 30 հազար հեկտար անտառ, հիմնականում ՝ երկրի հյուսիսում։ Սա 2017-ի ամռանից ի վեր հրդեհների ամենամեծ վնասն է հասցվել։

Լուրջ իրավիճակ է ստեղծվել ամբողջ Միջերկրածովյան, Մարոկկոյից դեպի արևմուտք, ապա Կրետեյի Արևելքում ։

Անտառային հրդեհներ են բռնկվել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում և Խորվաթիայի Ադրիատիկ ծովի ափին գտնվող որոշ վայրերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ