Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ Է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել Է, ջրում հայտնվել Է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել Է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետեւ եւս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ