«Ալլահը մեզ թուրքերիս պատժում է» . Թուրքիայի Քեփսութ շրջանում նոր մեծ անտառային հրդեհներ են առաջացել , և առհելի արագությամբ մոտենում են մոտակա գյուղերին

Թուրքիայի Քեփսութ շրջանի Քարագյոզ գյուղական թաղամասի մոտ գտնվող անտառներում նոր մեծ անտառային հրդեհներ են սկսվել։

«Այսօր ժամը 15.00-ի սահմաններում անտառային հրդ-եհներ են բռնկվել Քեփսութ շրջանի Քարագյոզ գյուղական թաղամասի մոտ գտնվող անտառներում: Արդեն մոտակա հր-շեջ ջոկատները առաջին արձագանքն են տվել և պայքարում են առհելի արագությամբ տարածվող հրդեհների դեմ։ Մտավա-խություն կա , որ ժամերի ընթացքում կրակը կարող է հասնել մոտակա գյուղերին:» , — ասվում է հաղորդագրության մեջ

Աջակցությամբ շրջան է ուղարկվել արդեն 10 հր-շեջ ուղղաթիռ , 4 հր-շեջ ինքնաթիռ և տասնյակ ջոկատներ։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ, այն տարածվում է քամու ազդեցությամբ։ Հաղորդվել է, որ քամու պատճառով կրակը մարելու դժվարություններ են առաջացել, այս պահին օդային և ցամաքային միջամտությունները շարունակվում են։

Անտառային աշխատակիցներից մեկը ուղիղ եթերի ժամանակը գոռացել է «Ալլահը մեզ թուրքերիս պատժում է» :

Հիշեցնենք , որ Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին օրերին առաջացել են մեծ անտառային հրդեհներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ