«ՀՀ միակ երկիրն է, որտեղ այցելում են նրանք.աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի, խելք ունեցողը կհասկանա»․ Տիգրան Խզմալյան

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի գրառումը․

«ՀՀ միակ երկիրն է, որտեղ գրեթե միաժամանակ այցելում են ԱՄՆ հետախուզության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Իրանի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Շամխանիին։ Իսկ ոմանք դեռ տնքում են, որ «ամեն ինչ կորավ, պրծավ, ծախվեց, մենք էլ չկանք ու ոչ ոքի պետք չենք»։

Մի լսեք բայղուշ ԿԳԲ-շնիկներին։ Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի, խելք ունեցողը կհասկանա։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Մեր իրական դաշնակիցների հետ միասին»։

Հիշեցնենք, որ վերջին տաս օրերի ընթացքում պաշտոնական Երևանում ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ