Արարատի մարզում բախվել են «Լեքսուզ»-ն ու 07-ը, 3 վիրավորից 2-ը երեխա են

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում բախվել են Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Դավիթ Մանուկյանը և  Արտյոմ Բեգլարյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությոսւնը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները, և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։  Արդեն հիվանդանոցում Արտաշատի բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ