Հետազոտվում է կորոնավիրուսի ի հայտ եկած նոր տարբերակները՝ հասկանալու՝ որքան վտանգավոր են դրանք մարդկության համար

Օրերս Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի մեծ բռնկումներ են սկսել նկատվել տարբեր երկրներում։ Կանխատեսումներ կան, որ աշնանը մեծ ալիք է լինելու, քանի որ պատվաստումների գործընթացը ողջ աշխարհում դանդաղել է, իսկ իմունիտետը երկար չի պահպանվում։ Ամբողջ աշխարհն էլ նորից ուզում է անցնել դիմակներ կրելուն, քանի որ ինչպես նշեցինք՝ մեծ ալիքի վտանգը մեծացել է։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է համաճարակաբան Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ, որի խոսքով՝ կոռոնավիրուսը դարձել է մարդկության շրջանում շրջանառվող հերթական վիրուսներից մեկը, որը պարբերաբար առաջացնելու է բռնկումներ, այսինքն՝ որևէ նոր բան չկա։ Հերթական բռնկումն էլ պայմանավորված է լինելու՝ մարդկանց միջև շփումների ավելացմամբ, իսկ դա առավելապես լինում է աշնան ամիսներին, երբ մարդկանց մեծամասնությունը արձակուրդից վերադառնում է աշխատանքի, ուսման։ Սակայն այստեղ կա երկրորդ գործոնը ևս, մեծ նշանակություն ունի, թե ինչպես իրեն կդրսևորի վիրուսը։ «Պարբերաբար հետևում ենք վիրուսի զարգացմանը, դրա տեսակների առաջացմանը, փորձում ենք հասկանալ որքան վտանագվոր է այն դառնում, սակայն հեռու գնացող հետևություններ անել դեռ չենք կարող, ամեն բան պարզ կդառնա հետազոտության ընթացքում։ Փաստ է այն, որ Եվրոմիության երկրներից շատերում նկատվում է հիվանդացության երեսուն տոկոսի աճ, սակայն նույնը չենք կարող ասել մահերի մասով, մահերը, բարեբախտաբար, քիչ են։ Հետազտում ենք վիրուսի ի հայտ եկած նոր տարբերակները՝ հասկանալու՝ որքան վտանգավոր են դրանք մարդկության համար։ Մարդիկ, չնայած ամեն ինչին, պետք է հետևեն հակահամաճարակային պայմաններին, ձեռքերի հիգիենային»,- ասում է Նուբարյանը։

Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ այո՛, դիմակը օգտակար միջոց է վիրուսի դեմ պայքարելու, սակայն դա արդյունավետ է միայն այլ հակահամաճարակային միջոցառումների ներդրման հետ միասին։ Դիմակները լիարժեք չեն պաշտպանում հիվանադանալուց, որոնց մասին վկայում են համաճարակային հիվանդացության թվերը։ Ինչպես նշում է համաճարակաբանը՝ ցավոք, մեր քաղաքացիներն անգամ դիմակը ճիշտ չեն օգտագործում․ շատերս գիտենք, որ այդ մեկանգամյա օգտագործման դիմակները որոշներն օգտագործում են մի քանի անգամ, որն էլ նվազեցնում է դիմակի արդյունավետությունը։

Մասնագետները պատվաստումների միջոցով փորձում են պաշտպանել մեզ վիրուսի տարատեսակներից։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, որտեղ հաճախ վարակն ավելի արագ է փոխվում, քան գիտականները հասցնում են արձագանքել։ Նշենք, որ ըստ մասնագետների՝ առկա պատվաստանյութերը պաշտպանում են մարդկանց վիրուսի գոյություն ունեցող տեսակներից։

Վերջերս հրապարակվել է նաև պատվաստանյութի հետ կապված ցուցումներ, ըստ որի՝ առաջին խթանիչ դեղաչափը խորհուրդ է տրվում ստանալ բոլորին, սակայն երկրորդի պարագայում կան որոշակի նրբություններ ու հակացուցումներ, այսինքն՝ ոչ բոլորը կարող են ստանալ, խորհուրդ է տրվում՝ 60-ից բարձր տարիքային խմբին և հիվանդության զարգացման ծանր ռիսկի գործոններ ունեցող մարդկանց, օրինակ՝ քրոնիկական և իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ