Միրզոյանը և Բայրամովը դրական քայլ կատարեցին

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։

Ուղիղ երկխոսությունը վստահ ճանապարհ է դեպի ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման հարցում»:

Հիշեցնենք, որ հանդիպման արդյունքներով արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ