![]()
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Պատճառը՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ, հավաք անցկացնելն է։
![]()