Բանկի կառավարչին թույն է ներարկել ու հակաթույն տրամադրելու դիմաց 500 000 դրամ պահանջել

Հուլիսի 15-ին Աբովյան քաղաքի բանկերից մեկում է գրացվել տարօրինակ միջադեպը։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, բանկի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:

Բանկի 42-ամյա կառավրիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով»։

Մինչ այդ, բանկից ստացված ահազնգով բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել հափշտակության անհաջող փորձ արած ներարկիչով «զինված» տղամարդուն․ նա Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ է։

Դեպքին առնչվող տեղեկատվությունը փոխանցվել է նախաքննական մարմնին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ