![]()
Շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, Իրանի ռազմածովային ուժերի սպա, փոխծովակալ Բեյթալեհ Դևսալարը մահացել է ծառայության ժամանակ։
Զինվորականի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Թե կոնկրետ ինչպես է մահացել իրանցի սպան, պարզ չէ։Իսրայելական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն նախկինում իրանական բանակի սպաների հանկարծակի մահվան դեպքերի, Իրանը այս անգամ չի մեղադրել Իսրայելին։
Հարկ է նշել, որ Դևսալարի մահը վերջին ամիսներին իրանցի բարձրաստիճան զինվորականների մի քանի առեղծվածային մահերից մեկն էր
![]()