![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.
««Արմեն Գրիգորյանի հավերժության պատճառը նրա հիվանդությունը չէր»,- ասում է Սերժ Սարգսյանը։
Հլը սրան նայեք։ Հավերժության պատճառներից է խոսում։
Հիմա հարցերի շարան։
1. Ո՞րն է և ո՞վ է Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հավերժության պատճառը։
2. Որպես Ազգային անվտանգության նախարար կասե՞ք, թե որն է և ով է Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի հավերժության պատճառը։
3. Ինչու՞ հոկտեմբերի 27-ին չէիք մասնակցում ԱԺ նիստին ու որպես Հայաստանի անվտանգության թիվ մեկ պատասխանատու կասե՞ք, թե որն է և ով է Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի ու մյուս զոհերի հավերժության պատճառը։
4․ Ո՞րն է և ո՞վ է Պողոս Պողոսյանի հավերժության պատճառը։
5․ Կարո՞ղ է տեղյակ եք, թե ով և ովքեր են մարտի 1-ի առնվազը տասը զոհերի հավերժության պատճառը․որի արդյունքում զավթեցիք իշխանությունը։
Չշարունակեմ։
Նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել»։
![]()