![]()
Առավելագույն զգոնությունը՝ անփոփոխ հրամայական։ Առաջնագծի ամբողջ երկայնքով շուրջօրյա ծառայությունը շարունակվում է։
Շարունակվում է ամառային զորակոչը։ Բանակը համալրվում է ոչ միայն ընդհանուր հիմունքով, այլև մասնագիտական բարձր գիտելիքը հաշվի առնելով։
Հանձնաժողովներն ընտրում են լավագույններին. Մասնագիտացած տղաների մրցակցությունը թեժ է, հաղթահարման նշաձողը՝ բարձր։
Հատուկ մղում, վարորդների ներգրավմամբ: Հայկական բանակի հերթական թիմը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային ութերորդ խաղերին:
Եվ թողարկման ամենալուսավոր ակորդը. մանկան ճիչ, որը նոր հույս է սփռել պատերազմում անմահացած Գևորգյան եղբայրների ընտանիքում։
Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։
![]()