![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրված
Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։
ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի հավանական առկայության մասին ահազանգը սատցել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ահազանգը փոխանցել ենք ԱԱԾ և ոստիկանության հերթապահներին։ Դեպքի վայր են մեկնել սակրավորական և կինոլոգիական խմբերը։ Ոչինչ չի հայտնաբերվել»,-նշեց նա։
![]()