Բախվել են «Mercedes-Benz»-ը և էլեկտրական մոպեդը. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական մոպեդը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոպեդի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ