«ԵՄ-ն ողջունում է ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու ՀՀ-ի և Ադրբեջանի որոշումը». Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում գրել է, որ ՛՛ԵՄ-ն ողջունում է Թբիլիսիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՛՛:

Նա անդրադարձել է երեկ Բաքվում անցկացրած իր հանդիպումներին՝ նշելով. ՛՛Հրաշալի հանդիպումներ տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում մենք գնահատեցինք խաղաղ պրոցեսի ընթացքը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ