Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է «Շարմ Հոլդինգ»-ը:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր մայիսի 17-ին, այնուհետև կալանավորվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ