![]()
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ այսօր վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Մինչ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը հասել է նիստերի դահլիճ՝ արձանագրվել է Գրիգորյանի մահը:
Արարատցիներին և շիրակցիներին «թուրքի յեթիմ» անվանած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահն արդեն իսկ դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Արմեն Գրիգորյանի մահվան լուրից վայրկյաններ անց Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը մեղադրեց իշխանությանը վերջինիս ապօրինի կալանքի տակ պահելու համար։
Ի դեպ, մեր տեղեկություններով Քոչարյանի աջակիցներին ու վերջինիս շահը սպասարկող լատվամիջոցներին արդեն իսկ հրահանգ է իջեցվել, որպեսզի անընդհատ շահարկեն Արմեն Գրիգորյանի մահվան դեպքն ու մեղադրեն իշխանությանը։
![]()