Ծնվել է պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանը եղբայր է ունեցել:

Այս մասին տեղեկանում ենք Մխիթարի մոր՝ Աստղիկ Գալեյանի ֆեյսբուքյան էջից:

«Ծնվել ա իմ կյանքը, Իմ Մխոն»,- գրել է Գալեյանի քույրը՝ Կարինե Գալեյանը:

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ցուցակում հայտնվեց նաև 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի անունը:

Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Այս օրերին ամեն հերոսացած զինվորի անվան հետ մեկտեղ հնչում են նաև իրենց հերոսությունների մասին պատմությունները:

Մխիթարը և Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ