«Եթե Քոչարյանի ու Սարգսյանի խմբակները խելք ունենան, կհասկանան, որ այս որոշումը նույնպես ապտակ էր…». Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ ծանոթացա,որ ԱԺ խորհուրդը չի դիմի ՍԴ ռևանշիստների ոհմակի որոշ անդամների մանդատից զրկելու պահանջով։

Լսեցի ազգային ժողովի նախագահի տեղակալի փաստարկները,որոնք հիմնականում մարդասիրական էին,որոնց հետ համաձայն չեմ։

Բա ու՞ր մնաց օրենքը։

Իմ քաղաքական հետագիծը թույլ է տալիս ասել,որ սիրելի պատգամավորներ,դուք ցուցաբերեցիք հանդուրժողականություն և սրանց մեկ անգամ էլ շանս տվեցիք ,որը համոզված եմ չեն հասկանա հանցագործ խմբակի անդամները։

Ինչևէ։Եթե Քոչարյանի ու Սարգսյանի խմբակները խելք ունենան,կհասկանան,որ այս որոշումը նույնպես ապտակ էր։

Չեմ հավատում,որ կհասկանան։

Հոխորտալու են,որ իշխանությունը վախեցավ։

Սպասենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ