![]()
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի՝ հուլիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները տեղ չունեն G20-ի ֆինանսական գագաթնաժողովում, գրում է Reuters-ը։
Ջանեթ Յելենը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին՝ պատերազմի և դրա՝ էներգակիրների գների վրա ազդեցության համար:
Ըստ Յելենի՝ Ռուսաստանի մասնակցությունն այս հանդիպումներին չի կարող սովորական լինել։ Նա նաև կոչ է G20-ի երկրներին՝ արագացնել ու մեծացնել Ուկրաինային տրվող ֆինանսական օգնությունը:
![]()