Պուտինը պետական դավաճանության մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը հակառակորդի կողմը անցնելը հավասարեցնում է պետական դավաճանության հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հուլիսի 14-ին։

Ռուսաստանի Դաշնության շահերին հակառակ արտերկրում զինված հակամարտությանը կամ ռազմական գործողություններին ռուսների մասնակցության համար կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում մինչև 500 հազար ռուբլի տուգանքով:

Բացի այդ, պատիժը կկիրառվի լրտեսության, պետական ​​գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործողություններում օտարերկրյա պետությանը նյութական, տեխնիկական և այլ օգնություն ցուցաբերելու դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ