![]()
Արցախից տեղահանվածները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Նրանք շարունակում են պահանջել, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, ճանաչեն Արցախի անկախությունը կամ միավորեն Հայաստանն ու Արցախը։
Նշենք, որ արցախցիները, տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
![]()