Ծխախոտի օգտագործման դեմ պայքարի ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ծխախոտի օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն. մարդ, որից ավելի քան 1,2 մլն. չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Աշխարհի 1,1 մլրդ. Ծխողների շուրջ 80% -ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Հայաստանում 17-ամյա դեռահասների շրջանում երբևիցե կյանքում 1-2 օր ծխախոտ օգտագործել են տղաների 8%, աղջիկների 3,5%, իսկ 17- ամյա դեռահասների շրջանում նարգիլե օգտագործել են տղաների 19%, իսկ աղջիկների 12%-ը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները՝ կրճատելով ծխախոտի օգտագործումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ