![]()
Կառավարության որոշմամբ կստեղծվի՝ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Հարցը ներիկայացրեց ոստիկանապետ վահե Ղազարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կայացրած որոշման արդյունքում՝ այն գործառույթը, որը իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, այդ գործառույթը վերցնում և իրականացնում են՝ պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը դեռևս անդրադարձել են, երբ գործել են ընդդիմադիր դաշտում:
«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը, և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը մանիպուլյացիաների որոշակի համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,-ասաց նա և նշեց, որ ավելի վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր:
«Բավականին երկար ժամանակ աշխատանքները արվել են և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի, մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դրիմի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է և գործառույթը դառնում է լիարեժք պետական»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ նաև պաշտպանելու են այն մասնավոր կազմակերպություններին, որի տեսախցիկի տեսանելիության ներքո տեղի է ունեցել հանցագորոծություններ, սակայն շեշտեց, որ միայն քրեական գործի առկայության դեպքում և օրենքով նախատեսված ընթացակարգերով կարող են աշխատանքներ իրականացնել:
Ւ դեպ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջարկեց ավելի հեշտ անուն դնել և վարչապետը դրական արձագանք տվեց՝ ասելով որ դեռ կքննարկեն, քանի որ անունը շատ կարևոր է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան էլ կատակեց՝ ասելով անումնը դնել «ծպիտ», այն տրամաբանությամբ՝ թե ժպտացեք ձեզ նկարում են:
![]()