«Սյունիքի մարզի հետ կապված մի ցավալի տեղեկատվություն».Նիկոլ Փաշինյան

«Սյունիքի մարզի հետ կապված մի տեղեկատվություն, որն ինձ համար շատ ցավալի ու զարմանալի է: Դեռևս 2018-ին Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը…

Մինչև հիմա մանկապարտեզը չի գործում, ընդ որում, պետք է պարզենք՝ ֆինանսավորման առկայության պայմաններում ինչո՞ւ գործը չի արվել»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ դա համարում է անձնական պատասխանատվություն:

«Պարզաբանման պրոցեսից երեխաները չպետք է տուժեն, այն պետք է տարանջատել մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման գործընթացից»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ