![]()
Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գագիկ Ծառուկյանը մենք ենք: Նա մեր ժամանակների սիմվոլն է, նկարագիրը, արտահայտչամիջոցը: Ես կասեի՝ Գագիկ Ծառուկյանը մեր հանրության դիագնոզն է՝ մեր արժեքների, մեր գիտելիքի, մեր պահվածքի: Եթե կրթության վիճակը այսպիսին չլիներ՝ Ծառուկյանը Հիսուսի արձան չէր կանգնեցնի:
Հիսուսին սպանեցին 33 թվականին: Մարդկանց պատկերացումներում կամ իսկապես, նա հարություն առավ, «վերածնվեց»: Իսկ մենք 2022-ին նրա հուշարձանն ենք դնում:
Իսկ ե՞րբ ենք մենք մեր թանկ մարդկանց հուշարձանը դնում: Երբ նրանք մահանում են: Հիսուսը երբ հարություն առավ՝ սկսեց ապրել մեր սրտերում ու գլխներում, իսկ մենք հիմա մեր սրտից ու գլխից նրան հանում ենք ու կանգնեցնում հուշարձանը:
Այդ մենք ենք Հիսուսին կրկին սպանում:
Ծառուկյանը ընդամենը մեր ձեռքն է:
Իսկ մեր կառավարությունը գնում է ավելի առաջ՝ մոնետիզացնում է Հիսուսին։
Արժեքներ կան, որ չեն կարող վաճառքի հանվել։
Մենակ մենք չենք այս ճամփան բռնել։ Ժամանակին կաթոլիկ աշխարհը Հիսուսի անունից ինդուլգենցիաներ էր վաճառում։
Այդ պատճառով 1517-ին Մարտին Լյութերը սկիզբ դրեց բողոքականությանը և կատոլիկ եկեղեցուց հեռացան պետություններ ու ժողովուրդներ։
Կաթոլիցիզմը ստիպված եղավ վերափոխվել և ռեֆորմացիային պատասխանեց հակառեֆորմացիայով, երբ Իգնատիուս Լոյոլան ստեղծեց Ճիզվիտների միաբանությունը, որի հիմնական զենքը կրթությունն էր։
Մենք էլ պիտի գնանք այս ճանապարհով։
![]()