Իսկ մեր արտգործնախարարը հոտը կորցրած ուլի դեմքով ուղղակի լսում էր

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ ասվում է․

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետության կողմից պաշտոնապես ճանաչվել է 1991թ. դեկտեմբերի 24-ին,սակայն դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն եղել ։

Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993թ., այնուհետև օդային սահմանը վերաբացել է 1995թ.:

Հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետական մակարդակով սկսվել է դեռեւս 1991 թվականից.
Օրինակներ` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ԹՀ ութերորդ նախագահ Թուրգուտ Օզալի հուղարկավորությանը,կամ ասենք <<ցորենի ճանապարհը>>,երբ տնտեսական ծանր կացության մեջ գտնվելով, Հայաստանը Թուրքիայից պարտքով 100,000 տոննա հացահատիկ է խնդրում եւ ԹՀ վարչապետ Դեմիրելը համաձայնվում է։

Քոչարյան Ռոբերտի օրոք 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Թուրքիայի պետնախարար Մեհմետ Ալի Իրտեմչելիկի գլխավորած պատվիրակությունն այցելում է Հայաստան` մասնակցելու Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի, փոխխոսնակների և պատգամավորների հուղարկավորության արարողությանը:

Մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Ստամբուլում և հանդիպում է Թուրքիայի նախագահ Դեմիրելին`ողջունելով երկկողմ հարաբերությունների զարգացումը հարեւան երկրների միջեւ։

Սերժ Սարգսյանի օրոք `ֆուտբոլային դիվանագիտություն

2008 թվական -ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլի այց Երևան` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով

2009թ. հոկտեմբերի 14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այց Բուրսա` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի
հավաքականների խաղը դիտելու համար

2013թ դեկտեմբերի 12

Երևանում կայացած ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել
ԹՀ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունը

2014թ. օգոստոսի 28

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում մասնակցել է ԹՀ նորընտիր
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Եւ հայ — թուրքական հայտնի <<արձանագրությունները>> ,որոնց շրջանակներում Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարում է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի։

Նա նաև շեշտում է, որ դա չի նշանակում, որ կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Բացի այդ, ուղերձում նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։
Հետագայում, սակայն, թուրքական կողմը ձգձգում է արձանագրությունների վավերացումը՝ առաջին հերթին ու առավելապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս ասում է`

«Վաղը, կամենում ենք դա, թե ոչ, ռուսները կարող են հեռանալ Անդրկովկասից:1918 թվականին գնացին, 1942-ին պատրաստ էին հեռանալ, եթե Ստալինգրադն ընկներ, հիմա էլ կգնան: Հետո ինչպե՞ս ենք ապրելու այս հարևանությամբ` մեր պահանջատիրությամբ բոլորի հետ թշնամանալով: Եթե այսօրվանից չստեղծենք մեր անվտանգության երաշխիքները, վաղը կարող ենք ազգը կործանել»:
Էս բոլոր տարիներին,այսինքն մինչեւ 44 օրյա արյունալի պատերազմը եղել են Արցախյան առաջին պատերազմը` հայկական կողմի հազարավոր կորուստներով, ապրիլյան 44 -օրյա պատերազմը, իր հարյուրավոր կորուստներով, հրադադարի շրջանի դիվերսիոն ու հարձակողական գործողությունները` հազարավոր խաղաղ շրջանի զոհերով,ու ոչ ոք չէր ասում ինչի՞ եք գնում ու շնորհավորում,կամ գնում ու բանակցում Թուրքիայի ու թուրքերի հետ։

Էս բոլոր տարիներին նայե՞լ եք Թուրքիայի հայ զբոսաշրջիկների վիճակագրությունը,

Թուրքիայում ապրող ծպտյալ ու բացահայտ ազգությամբ հայ մարդկանց թիվը, Թուրքիա-Հայաստան արտահանման ու ներկրման տնտեսական ցուցանիշները:

Նայե՞լ եք ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական վիճակագրությանը ու ի՞նչ եք ամեն մեկդ արել, որ 3 միլիոնից արդեն գրեթե 2 միլիոն դարձած ՀՀ-ն (Երեւան քաղաք ,շրջակա մարզեր կենտրոնացմամբ) մի կերպ հասնի 80 մլն բնակչություն ունեցող գերհզոր տնտեսությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային…

Ու ինչի՞ ոչ ոք քարեր չնետեց օրինակ Օսկանյան Վարդանի վրա,երբ վերջինիս ներկայությամբ նույն այդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր,որ եթե եղել է ցեղասպանություն,ինչու՞ հայերը հենց հիմա չեն գնում Հաագայի դատարան` սրա ապացուցման ճանապարհով,իսկ մեր արտգործնախարարը հոտը կորցրած ուլի դեմքով ուղղակի լսում էր…

Հիմա երբ ասում են նույնը,ինչ էդ բոլոր տարիների ընթացքում ասվել ու արվել է,բայց բանակցային գործընթացում մենք արդեն մի քանի անգամ առավել թույլ ու խոցելի ենք, աննահանջ տգետները հագնում են ֆալշ <<հակաթուրքի>> թրենդային մորթիներն ու բոռում են… բոռում են …բոռում են…

Ինչքան էլ բոռում են,հոտը էլի իշմար չի տալիս…
Հազիվ սրանց կորցրել են …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ