![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․
«Հեղափոխական իշխանությունը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը։
Ընդդիմություն կոչվող ռևանշիստական խմբակը խախտել է Սահմանադրությունը և Ազգային ժողովը չպետք է վարանի և սկսի օրենքի ուժով նրանց մանդատից զրկելու գործընթացը։
Ազգային ժողովի խորհուրդը ոչ թե պիտի քննարկի այդ հարցը, այլ իմպերատիվ պահանջով որոշում կայացնի։
Քննարկելու խնդիր չկա. մարդը հատել է բացակայությունների թույլատրելի սահմանը, պետք է որոշում կայացնել և դիմել ՍԴ: Չպետք է ու անթույլատրելի է ընդդիմության հետ գնալ սակարկությունների։ Նրանց պետք է զրկել նահանջելու հնարավորությունից՝ ընդհուպ մանդատն ինքնակամ վայր դնելուց։
Հուսով եմ, որ հասարակության սպասելիքներին ԱԺ ղեկավարությունը քաջատեղյակ է ու անպայման կկատարի օրենքի պահանջը»։
![]()