102-րդ ռազմաբազայի տարածքում սահմանվել է հերթապահություն. նոր մանրամասներ

Թարմեցված 12:45:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։ Այրվել են չշահագործվող պահեստի փայտե տանիքն ու ծածկը՝ մոտ 1000քմ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի 10 աշխատակից՝ երկու մարտական հաշվարկով և Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում թիվ N զորամասերի հրշեջների կեղմից սահմանվել է հերթապահություն:

Թարմեցված 19:10:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին:

Թարմեցված 18։30։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցում են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

———

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինարարական նյութերի պահեստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ