Հայտնի է, թե որքանով է բարձրանալու թոշակը

Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում»,-ասաց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:

«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6000 դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ