![]()
Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։
Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության, ՊՆ Ռազմական ոստիկանության, քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցները։
Վրաերթի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։
![]()