![]()
Ներքին գործերի նախարարության ստեղծումը անխուսափելի էր և որևէ օբյեկտիվ պատճառաբանություն չկա, որ այդ գործընթացը երկարաձգվեր և կասկածի տակ դրվեր: Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին:
Նաև նշեց, որ բավականաին շատ աշխատանք է իրականանցվել: Ըստ նրա՝ հաջորդ փուլը արդեն ներքին գործերի նախարար ունենալն է: Պատգամավորն ասաց, որ պետք է կազմակերպեն նախարարությունը որ առկա խնդիրները լուծում ստանան: «Այսինք եթե լինի քաղաքական պատասխանատու այդ բոլոր խնդիրները լինելու են ուշադրության արժանի»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը բարձրաձայնեց նաև ոստիկանության ծառայողների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները: «Ես կարծում եմ, որ ամենաչպաշտպանված խավը աշխատանքային և սոցիալական իրավունքների՝ դա ոստիկանության ծառայողներն են: Ցանկացած ոստիկանության ծառայող կարող է առավոտյան գալ աշխատանքի և տեղեկանալ, որ այլևս չի աշխատում այդտեղ»,-ասաց նա:
![]()