![]()
Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՆԳ նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ելույթում հայտարարեց, որ հանրային այս լսումները հաստատում են ՀՀ ընտրած ժողովրդավարական ճանապարհը և բարեփոխման գործընթացում հանրային լայն շերտերին ներգրավելու պատրաստակամությունը:
Բարեփոխումները դիտարկելով անվտանգային համակարգի կոնտեքստում՝ Արմեն Գրիգորյանը նշեց. «Մենք կարևոր ենք համարում ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը, որովհետև ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում ներգրավված լինելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:
![]()