«Վերջին անգամ ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ շփում տեղի է ունեցել 10 տարի առաջ, սա չափազանց կարևոր քայլ է».Մարուքյան

Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:

«Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։ Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»,-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ