![]()
Օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դիմավորել էր ծաղկեփնջով։ Բնականաբար սա չէր կարող աննկատ մնալ ընդդիմադիրների կողմից։ Եղան այդ թվում նաև բավականին կոշտ քննադատություններ Մանվել Փարազամյանի հասցեին, ով դեռևս պատերազմից հետո պահանջում էր վարչապետի հրաժարականը, իսկ մի քանի օր առաջ վարչապետի տիկնոջը դիմավորել էր ծաղկեփնջով։
Ի դեպ, երեկ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ Մանվել Փարամազյանն իրականում այն մարդ չէր, որի հեռանալով իրենց շարժումը մեծ վնասներ է կրելու։
Իշխան Սաղաթելյանի այս հայտարարության մասին իմացել է Մանվել Փարամազյանը, ով համայնքապետարանի աշխատակիցների մոտհետ խոսակցության ժամանակ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին։
«Էդքան վիզ դրեցինք, ինչի հասան, որ հիմա էլ վիզ դնենք․․․ թողաս մենակ օդ-օդ խոսան․․․ դե ասա *իկտիրդ քաշի․․․ Իշխանի ***ն էլ ընդեղ, ․․․ հենց մի բան լինումա, սաղ թռնում են, բայց երբ իրանց պետք ես, հիշում են․․․․»,- ասել է Փարամազյանը։
![]()