Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ էդգար Պետրոսյանը զրկվել է վարորդական իրավունքից

Ինչպես  դեռևս օրեր առաջ հայտնեցինք, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը ձերբակալվել է հարբած մեքենա վարելու և պարեկներին դիմադրելու համար, սակայն ժամեր անց մեկ այլ դատախազի որոշմամբ ազատ էր արձակվել։

Ի դեպ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը բացի այն որ  հարբած էր եղել մեքենայի ղեկին, նաև չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին ու  հայհոյանքներ էր հնչեցրել վերջիններիս հասցեին, ինչի պատճառով պարեկները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։

Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել, այն   վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն։

MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ հարբած մեքենա վարելու համար դատախազ էդգար Պետրոսյանն արդեն իսկ  1 տարով զրկվել է վարորդական իրավունքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ