Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ուժեղ քամին տապալել է մի քանի հաստաբուն ծառեր

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2 բարդի արմատից պոկվել և ընկել են, սակայն չեն տապալվել, քանի որ էլեկտրական լարերը պահել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտագ վայր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ