Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Այսօր կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քաղաքական գործիչները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերն ու հույս հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց պետությունների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի մեր հայրենակից պատգամավոր Կարո Փայլանը:

Թվիթերի իր էջում նա գրել է. «Նախագահ Էրտողանի և Հայաստանի վարչապետ Փաշինեանի հեռաձայնային զրոյցը յուսամ պիտի արագացնէ երկու երկիրներու միջև ընթացող բնականոնացման գործընթացը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ