«Եթե հիմա չլուծենք այս խնդիրը վաղը ուշ կլինի». Նատալյա Ռոտենբերգը՝ խաղերի բիզնեսի մասին

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի, հերթական հայտարարությունն է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղերի միջոցով գումար վաստակելու ցանկությունը ստիպում է կազմակերպիչներին չմտածել մասնակիցների ճակատագրի մասին։ Վերջիններս անգամ թույլ են տալիս էլեկտրոնային խաղեր տարածել և գովազդում ու պրոպագանդում են այն, որը երկիրը տանում է կործանման։

Հեշտ վաստակած գումարն ու արհեստական «երազանքը» դարձել են ավելի գրավիչ, քան արժեքներն ու ավանդույթները։ Եթե հիմա չլուծենք այս խնդիրը վաղը ուշ կլինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ