![]()
Օրերս պարզ դարձավ, որ կառավարությունը նախնական համաձայնություն է տվել Հատիս սարի վրա կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին, այն համարելով Հայաստանի զբոսաշրջային հետաքրքրություններն ավելացնելու համար կարևոր նախաձեռնություն։ Կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը, սակայն նրա դեմ շարունակում է հանդես գալի Հայ առաքելական եկեղեցու վերնախավը, որը դեռ տարեսկզբին անընդունելի էր համարել նման արձանի տեղադրումը։
Եկեղեցու նման սկզբունքայնությունը ըմբռնելի կլիներ, եթե նախկինում ընտրողական մոտեցում ցուցաբերած չլինեին։ Խոսքը նրա մասին է, որ Մայր Աթոռի Վեհարանում սրահներից մեկի պատին առկա է նվիրաբերություն իրականացրած Սամվել Կարապետյանի և նրա տիկնոջ նկարը։ Այսինքն եթե գումարը հատկացվում է եկեղեցում ապա Վեհարանում բարերարի մեծադիր կտավի համար տեղ կարող է լինել, իսկ Քրիստոնեությունը առաջին անգամ ընդունած Հայաստանում Քրիտոսի արձանի տեղադրումը այդքան անընդունելի է։
Հիշատակման է արժանի նաև մի կարևոր դրվագ, տարիներ առաջ Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան սրբապատկերում առաքյալներից մեկը մեկին մեկ նման է այդ ժամանակվա մարզպետ Հովիկ Աբովյանին։ Եկեղեցին տարօրինակորեն այդ ժամանակ էլ որևէ կերպ չանդրադարձավ հիշյալ դեպքին։ Փոխարենը եկեղեցու հոգևորականները այժմ իրար հերթ չտալով «հիմնավորումներ» են բերում թե ինչու չի կարելի տեղադրել Հիսուսի արձանը։
![]()