«Բարի՛ գալուստ Հայաստան».ԵՊՀ ռեկտորը արդյունավետ աշխատանք է մաղթել Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Երեկ երեկոյան հանդիսավորությամբ մեկնարկել է Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան, որն անցկացվում է հուլիսի 10-18-ը Երևանում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի պետական համալսարանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել այս կարևոր միջոցառման կազմակերպիչներից մեկը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունն այս ժամանակահատվածում:

«Սիրելի՛ մասնակիցներ, բարի գալուստ Հայաստան։ Ես ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում և հավատում, որ դուք ձեր հետագա գործունեությամբ աշխարհն ավելի լավն եք դարձնելու և ապահովելու եք մեր մոլորակում կյանքի հավերժության անխափան ընթացքը»,-գրեել է ռեկտորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ