![]()
Հրապարակախոս Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թերևս որոշ առումով կհամաձայնեմ տիկին Տոնոյանի հետ,սակայն…
Ինչո՞ւ հիմա,առաջ արժեզրկված չէ՞ր։
Չեմ կարծում որ տիկինը տեղյակ չէ ՀՀ «վաստակավոր» գեներալների հերոսությունների մինչեւ հեղափոխությունը։
Օրինակ`
2003 թվականի ապրիլի 29-ին «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրությունում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող Մհեր Ղալեչյանը։ Իսկ ծեծի պատճառը ընդամենը , թերթի ապրիլի 25-ի համարում տպագրված լուրն է եղել՝ «Կառլոս Պետրոսյանն «աշխատավարձով» կառուցում է հերթական առանձնատունը» վերնագրով։
Ամոթ է,չէ՞
Կարելի է տասնյակ նման դեպքեր ու փաստեր ներկայացնել ,որոնք անկախացումից ի վեր խայտառակ կերպով արժեզրկել են գեներալի կոչումը ։
Դե, ասենք` մարտի մեկին մեր փառապանծ գեներալների թեթև ձեռքով խաղաղ ցուցարարների վրա տանկեր հանելու փաստը ։ Թե՞, իրենք ով էին որ Քոչարյանի հրամանին չենթարկվեին։
Դե իսկ տարիներով բանակի հաշվին հարստացած ,զինվորի հացը գողանալով դղյակներ հետ գցած գեներալներին անուն առ անուն չհիշացնեմ ։
Իսկ «փառապանծ գեներալ» Մանվել Գրիգորյանի մասին հիշողությունը այնքան թարմ է ,որ անգամ հիշեցնելու կարիք չկա ։
Դա համազգային հիասթափություն ու ողբերգություն էր։
Այս տխրահռչակ գեներալը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար։
Շատերս կուզենայինք որ այսպիսի խայտառակ հանցագործություններ չկապվեին գեներալի կոչում ունեցող անձի հետ ,գոնե մեր հիշողություններում Մանվելը կմնար ուղղակի խուլիգան ,ով ահ ու սարսափի մեջ էր պահում ողջ Էջմիածինը ,ընդհուպ մինչեւ սրա նրա անիվները ծակելու գործով։
Միայն մեկ դրվագ հիշեցնեմ .
2015 թվականի դեկտեմբերի 29-ին Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի 1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց դաժան ծեծի է ենթարկվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը։
Իսկ Աբգարյանին ծեծում էին այն բանի համար,որ տեսելով ինչպես է Մանվելի բանդան ծակում իր մեքենայի անիվները, ընդամենը ընդվզել է։ Ծեծին իհարկե «միջամտել է» գեներալը ։ Ավտոմեքենայից իջնելով միանում իր թիկնազորին և ոտքերով հարվածներ հասցնեւմ գետնին ընկած Աբգարյանին։
Ամոթ է ,չէ՞
Դեռ ինչքա՜ն ու քանի դեպք կարող եմ հիշեցնել, երբ մեր բարձրաստիճան այրերը խայտառակել են և իրենց, և` պետության անունը։
Ցավում եմ որ տիկինը միայն հիմա հասկացավ, իսկ առաջ ոչնչից տեղյակ չէր ։
Արժեզրկել են վաղուց , և բոլորը գիտեն այդ խայտառակ դեպքերի մասին։
Այս ամենը ոչ միայն ամոթ է,այլ զզվելի։
Հ.Գ.Վստահ եմ որ ընթերցողները բազմաթիվ անուններ ու դեպքեր կհիշեն և կավելացնեն իմ գրառմանը։
Այո մեր գեներալների «հերոսություններից» լիքը ամաչելու պատճառ ունենք ,բայց դա ամենեւին չի նշանակում, որ պետք է բոլորին նույն գծով շարել ու նման արտահայտություններ անել ։
Մենք ունենք իրապես փառապանծ զինվորականներ որոնց անունները ընդմիշտ հպարտությամբ ենք արտաբերելու։
![]()
![]()