«Հանգիստ թողեք Քրիստոսին՝ Հայաստանի քանդակապատումն ու խաչապատումը նույնպես». Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ,

ԲԱՎԱԿԱՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՉԱՊԱՏԵՔ,

ՔԱՆԴԱԿԱՊԱՏԵՔ՝ ԱՅ ․․․․

Կառավարությունն այս արձանը տեղադրելու, որոշումը տալու իրավունքը չունի՝ առանց ժողովրդին հարցնելու։ Սա այն հարցն է,որի համար եթե կուզեք՝ պետք է ռեֆերենդում արվի, որովհետև այդ հսկա արձանն այնպիսի մի բան չէ ,ինչը մի օր կարելի է հեռացնել։ Հանգիստ թողեք Քրիստոսին՝ Հայաստանի քանդակապատումն ու խաչապատումը նույնպես։

Ամեն տեղ՝ ձեր հոտառությունը կորցրած,նյութապաշտ քիթը մի խոթեք։ Ցանկացած շինություն,որը դրվում է առնվազն հարյուր տարվա կտրվածքով հասարակության աչքի առաջ, կլինի քանդակ թե ճարտարապետական որևիցե կոթող՝ պարտադիր հարցման կարիք ունի։

Իրական մասնագիտական խորհրդի,տվյալ ոլորտի տարբեր մարդկանց ձայնը պետք է լսելի դառնա՝ եթե մենք իրոք ժողովրդավար պետություն ենք և չենք ուզում մեզանից հետո մի անճոռնի, անճաշակ,փնթի միջավայր թողնել սերունդներին։

Արդեն սկսել եմ մտածել,որ մեր երկրի եկեղեցիների առատության պատճառն,առաջներում մեղքեր գործողները՝ մեղա գալու համար են կառուցել։

Հ․Գ․ Դպրոցներ,կրթական բարձրագույն ուսումնական հաստատություններ,մշակութային բարձրաճաշակ կենտրոններ կառուցելու ժամանակն է,որպեսզի այսքան տգետ ու թշվառ մեծահարուստներ,չինովնիկներ այլևս չառաջանան մեր երկրում,որպեսզի այսպիսի անկիրթ, անճաշակ ճարտարապետություն չգոյանա ՀՀ տարածքում,ինչի վկան դարձաք՝ վերջին երեսուն անտեր տարիների ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ